ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Ասում են...

Ասում են...
19.01.2016 | 01:24

...թե հայաստանյան օլիգարխիական համքարությունում «սպասման հիվանդ» են: «Օրենսդիր զբաղմունքի տեր» սույն գործիչները հոտոտում են հայոց օդն ու հատկապես Բաղրամյանից փչող քամիների ուղղությունը, որ հասկանան` դեպի ուր են քշվելու, մաս կազմելո՞ւ են ապագա խորհրդարանի:
Ասում են նաև, թե օլիգարխիկ համքարության համար կկիրառվի «ես էլ դու եմ, ես չկամ» տարբերակը. օլիգարխն իր փոխարեն խորհրդարան կուղարկի սեփական «լոբբիստին»` ներկայացուցչին, որ կունենա խելացի դեմք, աշխարհի բոլոր հիմար մտքերը կասի դեմքի այդ արտահայտությամբ, կլինի լրագրողների հարցերին պատասխանելու ընդունակ և, իհարկե, կոճակ սեղմելու հարցում` աչքը հառած Մելիք-Ադամյան փողոցին: Երկրորդ տարբերակը «անձամբ ճանաչումն» է. օլիգարխներն իրենք ներկայացված կլինեն խորհրդարանական հանրապետության պառլամենտում և կշարունակեն իրենց «ստեղծագործ» աշխատանքը:
Ասում են` անցողիկ կհամարվի առաջին տարբերակը:

Դիտվել է՝ 1640

Մեկնաբանություններ